Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մանիպուլացնելու փորձեր ենք տեսնում. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և դրա դրույթները մանիպուլացնելու փորձեր ենք տեսնում։ Ինչպես ասում են՝ մերթ խաղում են, մերթ չեն խաղում։ Այնուամենայնիվ, խոսքը միջազգային իրավունքի մասին է, փաստաթղթի մասին, որը ստորագրել են երեք կողմերը, որոնց պարբերաբար հղում են անում կողմերը, բացի այդ, մեջբերվում են փաստաթղթեր, որոնք իրականացվում են ոչ թե կախարդական փայտիկի օգնությամբ, այլ մարդկանց կողմից, որոնք ջանք չեն խնայում՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Չի կարելի նման անպատասխանատու կերպով մեջբերել փաստաթղթերը, որոնց համար նախորդ սերունդները մեծ գին են վճարել»,-ասել է Զախարովան։