Միջազգային

Իրանի և Իրաքի միջև ստորագրվել է 14 համաձայնագիր

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիաա ալ-Սուդանիի ներկայությամբ չորեքշաբթի երկու երկրների պաշտոնյաների միջև ստորագրվել է համագործակցության 14 համաձայնագիր, հայտարարում է IRNA գործակալությունը։ 

Նշվում է, որ այդ համաձայնագրերը ներառում են տնտեսական, առևտրային, մշակութային և սոցիալական ոլորտներում համագործակցույունը։