Մեր դիրքորոշումը դիվանագիտական ուղիներով հասցրել ենք Իրանին. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.
«Մենք մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք։ Պետք է դիմել պաշտոնական Թեհրանին՝ հասկանալու՝ ինչն է իրենց մտահոգում»,-ասել է Զախարովան՝ մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի ներկայացուցիչների հայտարարությունները։