Միջազգային

Կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճը

ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուների նախընտրական բանավեճը։

Ի տարբերություն նախորդ՝ Բայդեն–Թրամփ բանավեճի, այն մեկնարկել է թեկնածուների ձեռքսեղմումով. Հարրիսն ինքն է մոտեցել Թրամփին։

Թրամփը խոսել է 42 րոպե, Հարրիսը` 37:    

Ամերիկյան ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները չեն շտապում ընտրել բանավեճի հաղթողին, սակայն զրույցն անցել է փոխնախագահ Հարրիսի նախաձեռնողական առավելությամբ։

Հարրիսը կոշտ խոսքերով է գնահատել Թրամփի նախագահությունը։

Թրամփը հաճախ է պաշտպանվել, արձագանքել է Հարրիսի գրեթե բոլոր պնդումներին։