Միջազգային

Պուտինը վախենում է իր վրա հարձակումից. նա ուղեկցող կործանիչներ է խնդրել. Middle East Eye

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջում է, որ Թուրքիա մեկնելիս իր ինքնաթիռին կործանիչներ ուղեկցեն՝ մտավախություն ունենալով, որ Ուկրաինան կարող է հարձակվել իր վրա. գրում է Middle East Eye-ը։

«Դա Անկարա այցի հետաձգման պատճառ է դարձել։ Թուրքիայի կառավարությունը կարող է կործանիչներ ուղարկել օտարերկրյա պետությունների ղեկավարներին ուղեկցելու համար, սակայն չի եղել մի դեպք, երբ օտարերկրյա պետությունների ղեկավարները խնդրեն դրանք։ Ռուս պաշտոնյաները նաև մտահոգված են Անկարայի հյուրանոցների կապակցությամբ, քանի որ 3 խոշոր հյուրանոցներ պատկանում են ամերիկյան ընկերությունների։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանում կարծում են, որ նման հյուրանոցները վտանգավոր են Պուտինի համար, և կարող է բարձրացվել նրան հյուրատուն տրամադրելու հարցը»,-ասել է պարբերականի զրուցակիցը։