Միջազգային

«ՌԴ-ն հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թեհրանի հետ պայմանավորվածություններին». Շոյգու

Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թեհրանի հետ ձեռք բերված նախորդ պայմանավորվածություններին, այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանն ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն.

«Ռուսաստանը հարգում է Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի առաջարկած «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ»,-ասել է Շոյգուն։

Իր հերթին, Ահմադիանը նշել է Իրանի պատրաստակամությունը ՝ ընդլայնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական ոլորտում։