Միջազգային

Զուրաբիշվիլին հայտնել է երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին.

«Պատրաստ եմ մեծ պատասխանատվություն ստանձնել, այդ թվում՝ առաջադրվել երկրորդ ժամկետով, որպեսզի Վրաստանը վերադառնա եվրոպական ուղի։ Ես պատրաստ եմ բանակցել մեր եվրոպացի գործընկերների հետ»,-Figaro-ին ասել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 2018 թվականից։