ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իրանից Ռուսաստան բալիստիկ հրթիռների մատակարարումներ են տեղի ունեցել.
«Մենք Իրանին հրապարակավ զգուշացրել ենք, որ այդ քայլը վտանգավոր էսկալացիայի է վերածվելու։ Եվ հիմա Ռուսաստանը ստացել է այդ հրթիռների խմբաքանակները։ Այսօր ԱՄՆ-ն կհայտարարի Իրանի, այդ թվում՝ Iran Air ավիաընկերության դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ի պատասխան հրթիռների մատակարարումների։ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, կօգտագործի այդ մատակարարումները մի քանի շաբաթվա ընթացքում»,-ասել է Բլինքենը։