Միջազգային

«ԵՄ-ն ստույգ տեղեկություն ունի, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է տրամադրել Ռուսաստանին». Ստանո

ԵՄ-ն ստույգ տեղեկություն ունի, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է տրամադրել Ռուսաստանին. հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն.

«Մենք դաշնակիցների կողմից տրամադրված ստուգված տեղեկատվություն ունենք Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռների մատակարարման մասին։ Իրանի կողմից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմին աջակցելը կհանգացնի զգալի նյութական էսկալացիայի։ ԵՄ առաջնորդները պետք է միահամուռ կերպով հստակ դիրքորոշում հայտնեն և արագ պատասխանեն՝ Իրանի դեմ նոր և զգալի սահմանափակող միջոցներ կիրառելով»,-ասել է Ստանոն։