Միջազգային

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կմեկնի Ռուսաստան

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը. գրում են իրանական լրատվամիջոցները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ահմադիանը ռուս պաշտոնյաների հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ երկկողմ բանակցություններ կանցկացնի։