Միջազգային

Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին կեղծ քարոզչություն է անվանել ԱՄՆ-ի պնդումներն այն մասին, որ Իսլամական Հանրապետությունն իրանական զենք է մատակարարում այլ երկրներին։

«Իրանական զենքի՝ որոշակի երկրներ առաքումների մասին կեղծ և ապակողմնորոշիչ լուրերի տարածումը պարզապես քարոզչություն է և սուտ՝ ԱՄՆ-ի և որոշ այլ արևմտյան երկրների կողմից Իսրայելին  ապօրինի ռազմական աջակցությունը թաքցնելու նպատակով»,- ասվում է Քանանի X-ում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Վաշինգտոնի վարչակազմն իրանական Iran Air ավիաընկերությունը ներառել էր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում։ ԱՄՆ ֆինանսների նախարարույան տվյալներով՝ նոր պատժամիջոցներ են սահմանվում, մասնավորապես, կապված Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ենթադրյալ տեղափոխման հետ։