Մինչև Կուրսկի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումը Պուտինը համաձայնել էր Թուրքիայի առաջարկին, այն է՝ հրաժարվել հարվածներ հասցնել էներգետիկ, առևտրային ու քաղաքացիական օբյեկտներին. հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն.
«Թուրքիան մեզ առաջարկել էր չհարվածել էներգետիկ, օբյեկտներին, Սև ծովում առևտրային քաղաքացիական նավատորմին։ Նախագահը որոշել էր համաձայնել առաջարկին, սակայն Կիևի իշխանություններն արդյունքում մերժեցին այդ առաջարկը»,-ասել է Շոյգուն։