Ադրբեջանը Սլովակիայից ստացել է չեխական L-45 DITA 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ պատվերի շտապ իրականացումը կարող էր կապված լինել Սլովակիայից Zuzana 2 հաուբիցների մատակարարումների ձախողման հետ։ Սլովակյան Zuzana 2 և չեխական DITA-ն ստեղծվել են չեխոսլովակյան Dana հրետանային ինքնագնաց կայանքի հիման վրա, որի մասերն արտադրվում են DMD Group գործարանում։