Ուկրաինայի հարցով երկրորդ գագաթնաժողովը պետք է կայանա Ռուսաստանի մասնակցությամբ. հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Այս կարծիքը կիսում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Պետք է ավելացնել հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը։ Կարծում եմ, որ եկել է պահը, երբ պետք է քննարկենք, թե ինչպես դուրս գալ այս պատերազմական իրավիճակից, և որքան հնարավոր է, արագ»,-ասել է Շոլցը։