Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ծրագրի շուրջ. գրում է La Repubblica-ն։
Թերթի տվյալներով՝ ծրագիրը նախատեսում է տարածքային զիջումներ Ուկրաինայի կողմից․
«Շոլցը, որը հիասթափվել է Գերմանիայի արևելքում ընտրությունների արդյունքներից, ձգտում է ամրապնդել իր դիրքերը և պատմության մեջ մտնել որպես «խաղաղության կանցլեր»»,-նշում է թերթը։
Ավելի վաղ Շոլցը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով խաղաղության հաջորդ գագաթնաժողովին պետք է ներկա լինի Ռուսաստանը։