Միջազգային

Տրևի շատրվանի մուտքը կարող է սահմանափակվել

Հռոմի քաղաքային խորհուրդը քննարկում է 2025 թվականից իր ամենաշատ այցելվող հուշարձաններից մեկի՝ Տրևի շատրվանի մուտքը սահմանափակելու հարցը:

Նախագծի համաձայն՝ Տրևի շատրվան այցելելու համար կպահանջվեն նախապես ամրագրումներ՝ ֆիքսված ժամանակով և սահմանափակ թվով մարդկանց թույլ կտրվի մուտք գործել դրա շրջակայքում գտնվող աստիճանների մոտ: Ընդ որում՝ այս հատվածում մուտքը վճարովի կդառնա. օտարերկրյա հյուրերի համար վճարը կլինի «խորհրդանշական»՝ 1-2 եվրո։

Ավանդույթի համաձայն՝ այցելուները պետք է մետաղադրամ գցեն Տրևի շատրվանի մեջ՝ համոզվելու համար, որ նրանք կվերադառնան Հռոմ և կկատարեն իրենց ցանկությունները։ Շատրվանը մեծ համբավ է ձեռք բերել նաև կինոյի շնորհիվ, որտեղ նկարահանվել է Ֆեդերիկո Ֆելինիի La Dolce Vita ֆիլմը։