Միջազգային

Հրաձգություն Հորդանանի և Իսրայելի սահմանին․ կան զոհեր

Իսրայելի և Հորդանանի սահմանին գտնվող Ալենբի անցակետում հրազենային հարձակման հետևանքով երեք մարդ է մահացել վնասվածքներից, հայտնում է Իսրայելի շտապօգնության մամուլի ծառայությունը (MDA):

«Ալենբիի սահմանային տերմինալի մոտ տեղի ունեցած հարձակման վերաբերյալ թարմացված տեղեկատվություն: Վերակենդանացման աշխատանքներից հետո բժիշկները և պարամեդիկները (MDA), Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) բժշկական ուժերի հետ համագործակցելով, հայտարարեցին հրազենային վնասվածքներից հիսունն անց երեք տղամարդու մահվան մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ իսրայելական բանակի Galei IDF ռադիոյի, բեռնատարի վարորդը Հորդանանից ժամանել է անցակետ և կրակ բացել սահմանային անցակետի աշխատակիցների վրա։ Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը վնասազերծվել է անվտանգության ուժերի կողմից: