Միջազգային

Չինաստանի հարավում «Յագի» թայֆունը երեք մարդու կյանք է խլել

Չինաստանի հարավում «Յագի» թայֆունի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 95-ը, ավելի քան 1,2 միլիոնը մնացել է արգելափակված,հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Այս տարվա տասնմեկերորդ գերծանրքաշային «Յագի» թայֆունը ուրբաթ օրը տեղական ժամանակով ժամը 16.20-ին հասել է չինական կղզու Հայնան նահանգի ափ, իսկ 22.20-ին հարավային Գուանդուն նահանգ՝ իր հետ բերելով ուժեղ փոթորկոտ քամիներ և անձրևներ, ինչպես նաև լուրջ հետևանքներ քաղաքացիական ենթակառուցվածքների համար, մասնավորապես, հարավային շրջանների բազմաթիվ բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, տեղի են ունեցել կապի ընդհատումներ, բազմաթիվ շենքեր վնասվել են։

Սեպտեմբերի 7-ի ժամը 12.00-ի դրությամբ Հայնանի, Գուանդունի և Գուանսի Չժուան ինքնավար շրջանի 1,227 միլիոն մարդ հայտնվել է աղետի գոտում և վնասներ է կրել։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարգադրել է արագ արձագանքել տարերային աղետին և պատշաճ կերպով կազմակերպել աշխատանք՝ օգնություն ցուցաբերելու, աղետից տուժածներին վերաբնակեցնելու, զոհերի թիվը նվազեցնելու, վնասված տրանսպորտի, էներգետիկայի, կապի և այլ ենթակառուցվածքների վերականգնման համար։ հնարավոր է և ապահովել մարդկանց կյանքի և ունեցվածքի անվտանգությունը: