Միջազգային

Զաքիր Հասանովը ստուգել է ՀՀ հետ սահմանին բանակի մարտական ​​պատրաստվածությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարի տեղակալ Հիքմեթ Միրզաևը ստուգել են Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական բանակի մարտական պատրաստվածությունը։

Զեկուցվել է, որ ստորաբաժանումներում բարձր մակարդակով կազմակերպվել է շուրջօրյա մարտական հերթապահություն։ Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ հանդիպումից հետո Հասանովը բարձր է գնահատել զինծառայողների մարտական և հոգեբանական պատրաստվածությունը: Նա ծառայողական-մարտական գործունեությունն առավել որակյալ կազմակերպելու և զգոնությունը բարձրացնելու հանձնարարական է տվել։