Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իտալիայում՝ Չեռնոբիոյում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 80%-ն արդեն համաձայնեցված է.
«Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում, և այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80%-ն արդեն համաձայնեցված է; Մենք արդեն հասել ենք սահմանազատման և սահմանագծման գործընթացին։13 կիլոմետրանոց հատված է սահմանազատվել, մենք 1000 կմ սահման ունենք Հայաստանի հետ: Այո, դա փոքր քայլ է, բայց քայլ է՝ ճիշտ ուղղությամբ»,-ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում 17 հոդվածից 13-ը լիարժեք համաձայնեցված է, նաև՝ վերնագիրը, նախաբանը։