Իտալիան Ադրբեջանի թիվ մեկ առևտրային գործընկերն է աշխարհում. Իտալիայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը.
«Անցած տարի մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 16 մլրդ ԱՄՆ դոլար։ Ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլ նաև այլ ոլորտներում Ադրբեջանը նավթի թիվ մեկ և գազի թիվ երկու մատակարարն է Իտալիայում։ Սա մեր համագործակցության կարևոր ոլորտն է»,-ասել է Ալիևը։