Ռուսաստանն «Իսկանդեր»-ներով հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքին, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Վիրավորների թիվը հասնում է 50-ի։
Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ տուժածների թվում երեխա կա։