Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը BBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր տալու որոշմանը։
Հարցին՝ արդյոք հավատում է, որ Պուտինը մի օր կհայտնվի Հաագայում մեղադրյալի աթոռին, Քարիմ Խանը պատասխանել է ՝ բերելով նախկին Հարավսլավիայի օրինակը. «Մարդիկ ծիծաղում էին, երբ նախկին Հարավսլավիայի տրիբունալը Կարաջիչի և Մլադիչի ձերբակալման օրդերներ էր տալիս, էլ չեմ ասում Միլոշևիչի մասին, երբ Սիերա Լեոնեի հատուկ դատարանը ձերբակալման օրդեր էր տալիս նախկին նախագահ Չարլզ Թեյլորին, բայց, ինչպես ցույց է տվել պատմությունը, այդ մարդիկ, ովքեր նախկինում մեծ իշխանություն ունեին իրենց երկրում և տարածաշրջանում, ի վերջո հայտնվեցին մեղադրյալի աթոռին»։
Նա նաև ասել է, թե «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա» իրեն այլընտրանք չի թողել. «Մենք չէինք հավատում, որ Պուտինը կհամարձակվի ներխուժել Ուկրաինա։ Բայց երբ նրանք դա արեցին, ես որոշեցի, որ ամեն ինչ ակնհայտ է, և մենք պետք է հետաքննություն սկսենք»։