Միջազգային

ABC-ն ներկայացրել է Թրամփ-Հարրիս բանավեճի կանոնները

Ամերիկյան ABC հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարրիսի՝ 90 րոպեանոց բանավեճի կանոնները։ Այն կկայանա սեպտեմբերի 11-ին Կոլորադո նահանգում։ Ըստ հեռուստաալիքի՝ բանավեճը կներառի 2 գովազդային դադար։

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հանդես գալ երկրորդը։ Խոսափողները միացված կլինեն միայն այն թեկնածուի համար, որի խոսելու հերթն է։ Միայն մոդերատորները կարող են հարցեր ուղղել նրանց։

Radar Armenia-ն ներկայացնում է կանոնները.

  • Յուրաքանչյուր թեկնածու կունենա երկու րոպե ժամանակ՝ հարցերին պատասխանելու համար, ինչպես նաև երկու րոպե՝ հերքումների համար, նաև լրացուցիչ րոպե՝ շարունակելու կամ պատասխանելու մյուս թեկնածուին։
  • Նախապես գրված նշումներ չեն թույլատրվում։ Չնայած դրան՝ կթույլատրվի բանավեճի ընթացքում նշումներ կատարել։
  • Ինչպես Թրամփ-Բայդեն հունիսյան բանավեճը, այս մեկը ևս տեղի կունենա առանց հանդիսատեսի: Հարրիսի նախընտրական շտաբը հայտարարել է, որ իրենք պայմանավորվել են, որ դահլիճում ներկա կլինեն միայն լրատվամիջոցները, որոնք կլսեն՝ ինչ են ասում թեկնածուները, երբ նրանց խոսափողներն անջատված են, և կլսեն՝ որ թեկնածուն է «անընդհատ ընդհատում», որպեսզի նրանց խոսքը հասցնեն հանդիսատեսին։