Միջազգային

Անդրեյ Սիբիգան՝ Ուկրաինայի ԱԳՆ նոր ղեկավար

Ուկրաինայի ԱԳՆ նոր ղեկավար է դարձել Անդրեյ Սիբիգան։

Նրա թեկնածությանն աջակցել է Գերագույն ռադաի 258 պատգամավոր։

Մինչ այդ Սիբիգան այս տարվա ապրիլից զբաղեցրել է ՈՒկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ավելի վաղ՝ 2021-24թթ աշխատել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ դրանից առաջ՝ 2016-21թթ եղել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը։

Հիշեցնենք, որ նախօրեին հրաժարականի դիմում էր ներկայացրել Դմիտրի Կուլեբան։