Միջազգային

«Բաքվում Դուրովի հետ չեմ հանդիպել». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Բաքվում չի հանդիպել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ, իսկ նրա հետ անձնական շփում է ունեցել տարիներ առաջ՝ բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ.

«Ես տարիներ առաջ Մոսկվայում մի անգամ հանդիպել եմ պարոն Դուրովի հետ։ Նա պարզապես խոսեց իր բիզնեսի զարգացման ծրագրերի մասին: Արդեն չեմ հիշում՝ երբ էր։ Այդ պահից ի վեր ես չեմ տեսել նրան։ Բաքվում ևս չեմ հանդիպել նրա հետ։ Ես նույնիսկ չգիտեի, որ նա այնտեղ է։ Ես մտածում էի, որ նա Մոսկվայում է ապրում»,-ասել է Պուտինը։