Միջազգային

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Միշել Բարնիեն նշանակվել է երկրի նոր վարչապետ։

73-ամյա Բարնիեն 2016-2019թթ. գլխավորել է Brexit-ի շուրջ ԵՄ բանակցային խումբը։

Բարնիեն կդառնա Ֆրանսիայի ամենատարեց վարչապետը՝ 1958թ. 5-րդ հանրապետության ձևավորումից ի վեր: