Սպիտակ տան անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն տեղափոխել է իր ինքնաթիռները երկրի խորք, ուստի դրանք գտնվում են ATACMS-ի խոցման գոտուց դուրս։
Պատասխանելով հարցին՝ Վաշինգտոնի քաղաքականությունը փոխվե՞լ է՝ կապված ՌԴ-ին հեռահար հարվածներ հասցնելու հետ, Քիրբին նշել է, որ առայժմ որևէ փոփոխություն չկա.
«Ուկրաինային աջակցելու հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է։ Վաշինգտոնը կենտրոնացած է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդման վրա»,-ասել է Քիրբին։