ԱՄՆ-ն կիսում է Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը․ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը.
«Մենք կիսում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության գնահատականներն ու մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայացած ընտրությունների հետ։ Ադրբեջանին կոչ ենք անում կատարել ԵԱՀԿ-ի հանձնարարականներն ու ապահովել բնակչության հիմնարար ազատությունները՝ երկրի սահմանադրության և նրա միջազգային պարտավորություններին համապատասխան»,-ասել է Միլերը։