Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին 12 տարվա մեջ առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Բանակցությունների արդյունքում կողմերը փաստաթղթեր են ստորագրել։ Ընդհանուր առմամբ՝ ստորագրվել է 17 համաձայնագիր, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը։