«BRICS-ի երկրները կքննարկեն միավորմանը մասնակցելու՝ Թուրքիայի հայտը»․ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Թուրքիան լիաֆորմատ անդամակցության հայտ է ներկայացրել։ Կդիտարկենք», - ասել է Ուշակովը։
Հիշեցնենք, որ «Bloomberg» պարբերականն, օրեր առաջ հղում անելով իր քաջատեղյակ աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան BRICS-ին անդամության հայտ է ուղարկել։