Միջազգային

«Չափազանց կարևոր աշուն է սպասվում». Զելենսկի

«Չափազանց կարևոր աշուն է սպասվում». այսպես է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել կառավարությունում հրաժարականների շարքը։

Նախօրեին Գերագույն ռադա հրաժարականի դիմում էր ներկայացրել 3 նախարար, ինչպես նաև վարչապետի՝ եվրոինտեգրման հարցերով տեղակալը։

Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։