ԱՄՆ-ն տեղյակ է Ռուսաստանի «կարմիր գծերից», որոնց հետ չարժե կատակել. հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային թևավոր հրթիռների հնարավոր մատակարարումը։
«Ամերիկացիներն արդեն անցել են այն շեմը, որն իրենք իրենց համար սահմանել էին։ Զելենսկին, իհարկե, տեսնում է դա և օգտվում դրանից։ Պետք չէ կատակել մեր «կարմիր գծերի» հետ։ Նրանք լավ գիտեն՝ որտեղով են այդ գծերն անցնում»,-ասել է Լավրովը։