Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նշել է, որ վրացական կողմը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Այս մասին տեղեկանում ենք վրացական կողմի տարածած հաղորդագրությունից։
Սամխարաձեն նաև ընդգծել է, որ Վրաստանը կարող է փորձի փոխանակմամբ օգնել Հայաստանին Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամները պաշտոնական այցով երեկ գտնվում էին Երևանում։ Պատվիրակությունը գլխավորում էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։