Միջազգային

Բարձրացնում են արտաքին ազդեցության դեպքում ԱԷԿ-ների կայունությունը

ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը հայտնել է, թե Ռուսաստանը մի շարք միջոցներ է ձեռնարկում Կուրսկի և Զապորոժիեի ԱԷԿ-ների «արտաքին ազդեցության դեպքում կայունությունը բարձրացնելու համար»։

Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Ցիվիլևն ասել է. «Մենք հիմա մի շարք միջոցներ ենք ձեռնարկում, որոնք արտաքին ազդեցության դեպքում բարձրացնում են կայունությունը, բայց ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ դա շատ լուրջ հարց է։ Մարտական գործողությունների դեպքում ատոմային համակարգերը շատ խոցելի են»,- ասել է նա՝ Կուրսկի և Զապորոժիեի ԱԷԿ-ների անվտանգության մասին հարցին ի պատասխան։