Միջազգային

«Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ». Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե Սալոմե Զուրաբիշվիլին լեգիտիմ նախագահ չէ: Այսպես է նա մեկնաբանել Զուրաբիշվիլիի ելույթը, որում նա քննադատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն՝ արտաքին քաղաքական կուրսը փոխելու համար, կուսակցությունն անվանելով «մղձավանջ»:

«Մղձավանջը» գործակալների տերմին է, և հենց գործակալներն են օգտագործում այդ տերմինը «Վրացական երազանքի» մասին։ Ես խորհուրդ չէի տա Զուրաբիշվիլիին՝ ապագայում խոսել ճիշտ նույն տերմիններով, ինչ մյուս գործակալները»,- հայտարարել է Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ Զուրաբիշվիլին փաստացի Վրաստանի նախագահը չէ այն բանից հետո, երբ խախտել է սահմանադրությունը․

«Նա Վրաստանի նախագահը չէ։ Նա ինքն է ճանաչել ՍԴ լեգիտիմությունը, երբ հայց է ներկայացրել այնտեղ։ Եվ սա այն Սահմանադրական դատարանն է, որը հաստատել է, որ Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա սահմանադրությունը խախտած նախագահ է։ Միակ բանը, որի շնորհիվ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում է նախագահի պաշտոնը, «ազգային շարժմանն» աջակցելն է։ «Ազգային շարժման» ձայների հաշվին նա մնաց նախագահի պաշտոնում։ Այդ պատճառով այդ ժամանակվանից Սալոմե Զուրաբիշվիլին ոչ թե Վրաստանի նախագահն է, այլ «ազգային շարժման» նախագահը»,- ասել է Կոբախիձեն։