Սոցցանցերում տեղեկություն է հայտնվել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում են գտնվում Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ՝ ձեռնաշղթաներով։
Նշվում է, որ արտաքսման ենթարկված 21 քաղաքացի երեկվանից պահվում է օդանավակայանում, նրանց սնունդ կամ ջուր չեն տալիս, թույլ չեն տալիս գնալ պետքարան, իսկ ռուս իրավապահները խլացուցիչ հրացանով ծեծում են վրդովվածներին ու վիրավորում։
Տեղեկության հետ կապված ադրբեջանական ԶԼՄ-ն կապ է հաստատել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հետ։
Դիվանագիտական առաքելությունը հայտնել է, որ հյուպատոս Ռամին Սելիմխանովը տեղեկությունն ստանալուց անմիջապես հետո գնացել է օդանավակայան՝ հետաքննություն անցկացնելու։