Մոնղոլիայի կառավարության անանուն ներկայացուցիչը Politico թերթի հետ զրույցում պարզաբանել է՝ ինչու է երկիրը հրաժարվում ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Նրա խոսքով՝ Մոնղոլիան նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը ներմուծում է հարևան երկրներից, և այդ մատակարարումները վճռորոշ դեր ունեն երկրի գոյությունը պահպանելու համար։
Բացի այդ, նա նշել է, որ Մոնղոլիան միշտ չեզոք քաղաքականություն է վարել դիվանագիտական բոլոր հարաբերություններում։
Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Միջազգային քրեական դատարանը չի կարողանա պատժել Մոնղոլիային, եթե վերջինս հրաժարվի ձերբակալել Վլադիմիր Պուտինին։