Տասնյակ հազարավոր իսրայելցներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարվածներին և զինադադարի համաձայնություն կնքել: Բողոքի ակցիաներն սկսվել են այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում հայտնաբերել են 6 պատանդի դի։
Ցուցարարները դրոշներով անցել են երկրի խոշոր քաղաքների, այդ թվում՝ Թել Ավիվի և Երուսաղեմի կենտրոններով։ Վերջիններս վարչապետ Բենյամին Նեթանյահուին և նրա կառավարությանը մեղադրում են ՀԱՄԱՍ-ի հետ գործարք կնքելու համար ոչ բավարար ջանքեր գործադրելու մեջ։