Միջազգային

«Նեթանյահուն բավարար ջանք չի գործադրում». Բայդեն

Գազայում ահաբեկիչների կողմից 6 պատանդների սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Մենք շատ մոտ ենք համաձայնությանը, բայց չեմ կարծում, որ Նեթանյահուն բավարար ջանք է գործադրում»,-Reuters-ը մեջբերում է Բայդենի խոսքը։

Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները գլխավորելուց, եթե կողմերը վերջնական համաձայնության չգան։

Նեթանյահուն պնդում է՝ Իսրայելը պետք է պահպանի միջանցքների վերահսկողությունը, սակայն ՀԱՄԱՍ-ը պահանջում է Գազայից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում: