«Եթե Երևանը Բաքվի հետ առանց Հայաստանի ուղիղ բանակցություններ է ուզում, ի սեր Աստծո»․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նախ, Հայաստանը հրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից և պնդեց, որ միայն երկաթուղային լինի։ Ադրբեջանը պատճառ չէր տեսնում, բայց համաձայնեց մեր միջնորդությամբ։ Ապա Հայաստանը հանկարծ հայտարարեց, որ ռուս սահմանապահների մասնակցություն չի լինի՝ չնայած դա սևով սպիտակին գրված է հայտարարության մեջ։ Որոշիչ դեր է խաղում համաձայնության գալու ունակությունը։ Օրինակ բերեմ հացահատիկի շուրջ համաձայնագիրը, երբ Ռուսաստանին վերաբերող գործարքի մի մասը մնաց մի կողմում։ Ճիշտ նույն կերպ մենք հիմա մտահոգված ենք, որ 2020-2022թթ. Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ պայմանավորվածությունները նույնպես առկախված են։ Նշեցի տրանսպորտային հաղորդակցության վերաբացման մասին և կնշեմ նաև այդ հարցով զբաղվող եռակողմ հանձնաժողովի մասին, որն այժմ չի հավաքվում։ Երևանը հիմա ուզում է ուղիղ բանակցել Բաքվի հետ․ ի սեր Աստծո»,-ասել է Լավրովը։