Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունները համապատասխանում էին ժողովրդավարական սկզբունքներին․ այս մասին, ադրբեջանական Report-ի հաղորդմամբ, հայտարարել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդների խմբի համակարգող Անդրեյ Յացկինը:
«ԱՊՀ ՄԽՎ-ի գլխավոր եզրակացությունն այն է, որ այս ընտրությունները համապատասխանում էին ժողովրդավարական սկզբունքներին, ընտրական օրենսդրությանը և երկրի սահմանադրությանը»,- ասել է Յացկինը՝ հավելելով, որ ԱՊՀ ՄԽՎ-ից ընթացքին հետևել է 40 դիտորդ՝ Համագործակցության 6 երկրներից: