Միջազգային

Պուտինի այցի նախաշեմին ՄՔԴ-ն չի դիմել Մոնղոլիայի նախագահին

Մոնղոլիայի նախագահի մամուլի ծառայությունը հերքել է լուրերը, թե Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախաշեմին դիմել է Մոնղոլիայի ղեկավար Ուխնաագին Խուրելսուխին։

«Հերքում ենք համացանցում տարածվող բազմաթիվ կեղծ տեղեկությունները, թե ՄՔԴ-ն սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահի՝ մեր երկիր կատարելիք այցի նախաշեմին դիմել է Մոնղոլիայի նախագահին»,-ասել է նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ուլզիբայարին Զոլբայարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը մտահոգություններ չունի այն առնչությամբ, որ Ուլան Բատորը ստորագրել է Հռոմի ստատուտը և ՄՔԴ անդամ է հանդիսանում։