Հարավային Կորեայի ոստիկանությունը հայտնել է Telegram մեսենջերի դեմ հետաքննություն սկսելու մասին՝ այսպես կոչված «դիփֆեյքերի» տարածմանն օժանդակելու համար։
«Դիփֆեյքը» կոնտենտ է, որում մարդկանց դեմքերն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների միջոցով դրվում են պոռնոգրաֆիկ պատկերների կամ այլ տեսանյութերի վրա։
Միայն անցած շաբաթ Հվ. Կորեայի ոստիկանությունը «դիփֆեյքերի» մասին 88 հաղորդում է ստացել։
Հետաքննությանը նախորդել է օգոստոսին Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը։