Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին, այն որակելով որպես պատմական։
«Նշված խորհրդարանական ընտրությունների անցկացումը Ադրբեջանի ողջ տարածքում, ներառյալ օկուպացիայից ազատագրված հողերը, պատմական նշանակություն ունի»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նրանք նաև հույս են հայտնել, որ այդ ընտրությունները «կնպաստեն Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը»: