Միջազգային

Թուրքիան պատմական է որակել Ադրբեջանի ընտրությունները

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին, այն որակելով որպես պատմական։

«Նշված խորհրդարանական ընտրությունների անցկացումը Ադրբեջանի ողջ տարածքում, ներառյալ օկուպացիայից ազատագրված հողերը, պատմական նշանակություն ունի»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նրանք նաև հույս են հայտնել, որ այդ ընտրությունները «կնպաստեն Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը»: