Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հակառակորդները պետք է հասկանան նման մոտեցման հետևանքները, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ RT-ին տված հարցազրույցում «Կամուրջներ դեպի արևելք» վավերագրական ֆիլմի համար։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է հնարավոր բանակցությունների թեմային մեկուկես տարի առաջ, նա ասել է, որ մենք դեմ չենք։ Նրանք, ովքեր դեմ են, պետք է հասկանան, որ ինչքան ձգձգեն, այնքան ավելի դժվար կլինի, պետք է բանակցել»,- ասաց նախարարը։
Նա նշել է, որ Ստամբուլում բանակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել ռուսական հատուկ գործողության մեկնարկից անմիջապես հետո, շատ հեշտ է եղել համաձայնության գալը, սակայն Ուկրաինան դա չի ցանկացել։