Խոշոր վթարի պատճառով դադարեցվել է երթևեկությունը Վրաստանի արևմուտքն ու արևելքը կապող Ռիկոթիի լեռնանցքում, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ թունելում բախվել է հինգ մեքենա։ Թունելի նեղ լինելու պատճառով մյուս վարորդներն չեն կարողանում անցնել։ Վթարի այլ մանրամասներ, ինչպես նաև զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։