Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի մասին համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հիքմեթ Հաջիևը հավելել է, որ Հայաստանի հետ երկկողմ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։