Միջազգային

Բրազիլիայում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Առնվազն երկու մարդ է մահացել Բրազիլիայում ուրբաթ օրը ծովափնյա Ռեսիֆե քաղաքի եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով, հայտնել են քաղաքապետարանի և նահանգի իշխանությունները:

Պերնամբուկո նահանգի փոխնահանգապետ Պրիսցիլա Կրաուզեն ասել է, որ փլուզումից հետո մոտ 20 մարդ ստացել է բժշկական օգնություն։ Նա նշել է, որ փլատակների տակ փրկարարական ու որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնում է Reuters-ը։

Նախնական տվյալներով՝ եկեղեցում փլուզման պահին մոտ 70 մարդ է գտնվել։

Փլուզման պահին եկեղեցում սնունդ են բաժանելիս եղել մարդկանց։